«Հրապարակ». ՔՊ-ում բոլորը բոլորի դեմ են գործում, ով ում կարողանում, մրոտում է
22/01/2026 08:51

«Հրապարակ». ՔՊ-ում բոլորը բոլորի դեմ են գործում, ով ում կարողանում, մրոտում է

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում վերջին ժամանակներն անառողջ մթնոլորտ է տիրում, մեր աղբյուրները պատմում են, որ բոլորը բոլորի դեմ են գործում, ով ում կարողանում, մրոտում է կուսակցական հավաքների ժամանակ, ամեն մեկը փորձում է իր թիկունքին հրեշտակի թևեր դնել, իսկ դիմացինին` սատանա ներկայացնել: 

Փետրվարին ՔՊ համաժողովում պետք է նախընտրական ցուցակը ձևավորվի` առաջարկվող 280 անունից պետք է 50-ին ընտրեն, որոնք ցուցակի առաջին մասում կլինեն, ուստի յուրաքանչյուրը կարծում է, որ դաժան պայքարով պետք է հարթի իր ճանապարհը, որ թիմում դիրքային առավելություն ունենա մյուսների նկատմամբ և հնարավորինս բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնի։ 

ՔՊ-ից մեր զրուցակիցը պատմեց, որ անգամ վախենում են խոսել մեկը մյուսի հետ, որ շառից-փորձանքից հեռու մնան։ Ի դեպ, խմբակցությունը մեկուսացրել է պատգամավոր Հայկ Սարգսյանին` գրեթե բոլորը նրա նկատմամբ ագրեսիվ են տրամադրված և թույն են շնչում նրա հանդեպ, քանի որ նա կորցրել է Փաշինյանի վստահությունը»։

«Հրապարակ». ՔՊ-ում բոլորը բոլորի դեմ են գործում, ով ում կարողանում, մրոտում է