Անհասկանալի մնաց, թե ինչու Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ
23/01/2026 13:00

Անհասկանալի մնաց, թե ինչու Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.

«Իհարկե, Թրամփի հետ նստելն ու լուսանկարվելը (ըստ արարողակարգի՝ այբբենական կարգով, ընդունող կողմը՝ մեջտեղում) կարևոր է ներքին PR-ի համար, քանի որ քողարկում է Դավոսում Թրամփի հետ երկկողմ հանդիպում չունենալու փաստը:

Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ, մինչդեռ նման հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ։ Սովորաբար, ԱՄՆ-ն պարիտետը փորձում է միշտ պահել:

Ընդ որում, Թրամփն ու Ալիևը քննարկում էին «TRIPP» նախաձեռնությունը: Ի դեպ, Թրամփը Դավոսում ունեցել է միայն երկու երկկողմ հանդիպում՝ Ալիևի և Զելենսկու հետ (չհաշված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին)»։

Անհասկանալի մնաց, թե ինչու Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ