«Հրապարակ». ՊԵԿ ղեկավարի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ նա չի տիրապետում իրավիճակին
23/01/2026 08:21

«Հրապարակ». ՊԵԿ ղեկավարի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ նա չի տիրապետում իրավիճակին

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեի մեր աղբյուրները հայտնում են, որ կառույցի ղեկավար Էդուարդ Հակոբյանի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ Հակոբյանը, ըստ փորձառու աշխատակիցների, չի տիրապետում իրավիճակին, աշխատանքային կոնտակտի մեջ չի մտնում ենթակաների, անգամ` տեղակալների հետ, կարելի է ասել՝ մեկուսացած է, ինչի հետեւանքն են նաեւ ՊԵԿ-ում վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներն ու ձերբակալությունները։ 

Հակոբյանը, հիշեցնենք, այդ պաշտոնին է նշանակվել 2024 թվականի նոյեմբերին, երբ sms հաղորդագրությամբ, առանց որեւէ հոդաբաշխ բացատրության, ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվեց Ռուստամ Բադասյանը»։

«Հրապարակ». ՊԵԿ ղեկավարի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ նա չի տիրապետում իրավիճակին