Ճանապարհների փակ լինելու պատճառով Սյունիքում 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննակենտրոն. ԳԹԿ-ն առանձին քննություն կկազմակերպի
24/01/2026 13:44

Ճանապարհների փակ լինելու պատճառով Սյունիքում 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննակենտրոն. ԳԹԿ-ն առանձին քննություն կկազմակերպի

Սյունիքի մարզում փակ ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից մի քանի տասնյակ դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցելու համար։

Aysor.am-ի հետ զրույցում ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ մարզի 158 դիմորդից այս պահին Գորիսում քննություն է հանձնում 118-ը։ Ըստ նրա՝ Սիսիանի տարածաշրջանից 40 դիմորդ չի կարողացել հասնելու քննական կենտրոն։

«Իրենց համար առանձին քննություն կկազմակերպվի, որովհետև, ըստ էության, բացակայության պատճառը եղանակային պայմաններն են եղել»,-ասաց նա։

Հեղինակ`Նելլի Լազարյան
Ճանապարհների փակ լինելու պատճառով Սյունիքում 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննակենտրոն. ԳԹԿ-ն առանձին քննություն կկազմակերպի