.jpg)
24/01/2026 16:11
Զինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՀՀ ՊՆ
Բանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«ԶՈՒ զինանշանի օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից, առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է»,- ասված է հաղորդագրության մեջ: