.png)
Ի՞նչ են քննարկել ռուսները, ամերիկացիներն ու ուկրաինացիները Աբու-Դաբիում. Նոր մանրամասներ՝ Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման վերաբերյալ
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման ժամանակ, հայտնում է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը։
Նշենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը Աբու Դաբիում ընթացել է 2 օր շարունակ՝ երեկ և այսօր։
«Աբու Դաբիում երկօրյա աննախադեպ եռակողմ խորհրդակցություններ տեղի ունեցան Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շրջանակներում։
Քննարկումներն ընթացան կառուցողական մթնոլորտում, տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև անմիջական շփում-քննարկումներ՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղ կարգավորման չլուծված դրույթների շուրջ, քննարկվեցին նաև վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք անհրաժեշտ են համապարփակ համաձայնագրի ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար»,- նշված է ԱՄԷ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում։