300 հազար աշխատատեղ, էժան դեղորայք և մատչելի բնակարաններ. «Մեր ձևով» շարժումը Ավանում ներկայացրեց Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը (Տեսանյութ)
25/01/2026 19:36

300 հազար աշխատատեղ, էժան դեղորայք և մատչելի բնակարաններ. «Մեր ձևով» շարժումը Ավանում ներկայացրեց Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը (Տեսանյութ)

«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրն այսօր «Մեր ձևով» շարժման մասնակիցները ներկայացրել են Երևանի Ավան վարչական շրջանում։

«Մեր հայրենիքում 3 մլն մարդ է ապրում, բայց աշխատատեղ ունի 800 հազարը» ,-խոսելով Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերի մասին, ասել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը Սամվել Կարապետյանի  տնտեսական հինգ քայլերից առաջինն է։

«Մենք ազատելու ենք փոքր բիզնեսը շրջանառության հարկից»,- ասել է նա` շարունակելով ներկայացնել ուժեղ Հայաստանի տեսլականը։

20 տոկոս էժան դեղորայք,  երաշխավորված բերքի մթերում գյուղերում և մատչլի բնակարանային ծրագիր։ Սրանք Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի հաջորդ քայլերն են։

«Սա է մեր պատկերացրած ուժեղ Հայաստանը ապահով, տանիքը գլխին և տնտեսական դժվարություններից զերծ»,- ամփոփելով խոսքը, շեշտել է Նարեկ Կարապետյանը։

Ավան վարչական շրջանում Մարշալ Բաբաջանյան փ. 46,

Մարշալ Խուդյակով փ. 163,

Ավան, Դուրյան թաղամաս 37 հասցեներում բացվել են «Մեր ձևով» շարժման գրասենյակներ։

300 հազար աշխատատեղ, էժան դեղորայք և մատչելի բնակարաններ. «Մեր ձևով» շարժումը Ավանում ներկայացրեց Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը (Տեսանյութ)