Անահիտ Մանասյանն Ուրուգվայի դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
26/01/2026 14:41

Անահիտ Մանասյանն Ուրուգվայի դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Հունվարի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։

Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Պաշտպանն ընդգծել է իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Անահիտ Մանասյանն Ուրուգվայի դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր