Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների և պատերազմների շրջան է ունեցել, այդ իսկ պատճառով «երկնային բանակի» օրն ընտրվել է հավաքական խորհրդով․ ՊՆ փոխնախարար
27/01/2026 10:13

Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների և պատերազմների շրջան է ունեցել, այդ իսկ պատճառով «երկնային բանակի» օրն ընտրվել է հավաքական խորհրդով․ ՊՆ փոխնախարար

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը Եռաբլուր էր այցելել պաշտոնական արարողությունից ավելի ուշ։ Լրագրողների հետ ճեպազրույցում ՊՆ փոխնախարարն անդրադարձավ պատերազմի զոհերի հարազատների դիտարկումներին, թե հիշատակի օրվա ընտրությունը սխալ է․

«Արդեն ունենք կոնկրետ հիշատակի օր՝ երկնային բանակի օր։ Բոլորի համար ընդունելի է այս օրը՝ հավաքական խորհրդով, և ճիշտ է, որ ԱԺ-ն հավանության արժանացրեց, և մենք ունենք հստակ օր, որը չի կապվում որևէ կոնկրետ ռազմական գործողության օրվա հետ։ Բոլոր հարցերը իմ կողմից բերված տրամաբանությամբ են, որ այս օրը ընտրվել է»։

Նա ընդգծեց, որ սեպտեմբերի 27-ին հիշատակի օրվա ընտրությունը սխալ կլիներ՝ ի տարբերություն ծնողներից շատերի պնդման, որ հենց այդ օրն է իրենց համար հիշատակի օր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։

«Քանի որ Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների ու պատերազմների շրջան է ունեցել, այդ իսկ պատճառով հստակ օր չի դրվել։ Պետք է այդ տրամաբանությամբ մոտենան։ Բոլորը մեր եղբայրներն են, և ավագները կասեն՝ բոլորը բոլորի որդիներն են, որոնք զոհվել են հայրենիքի համար, և գալիս են իրենց խոնարհումն ու հարգանքը բերելու»,- ասաց նա։

Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների և պատերազմների շրջան է ունեցել, այդ իսկ պատճառով «երկնային բանակի» օրն ընտրվել է հավաքական խորհրդով․ ՊՆ փոխնախարար