«Հորդորում ենք վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն». Զգուշացում Արարատյան դաշտի հարակից ճանապարհներով երթևեկողներին
27/01/2026 21:30

«Հորդորում ենք վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն». Զգուշացում Արարատյան դաշտի հարակից ճանապարհներով երթևեկողներին

Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին խիտ մառախուղ է։  «Ճանապարհային դեպարտամենտից» հորդորում են դանդաղ քշել մեքենաները.

«Հարգելի վարորդներ, կոչ ենք անում երթևեկելիս լինել առավել զգոն։ Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին՝ Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան, Աբովյան-Հրազդան, Արտաշատ-Արարատ-Երասխ, խիտ մառախուղ է։ Մառախուղի և կլիմայական այլ պատճառներով լուսադեմին ճանապարհները պատվում են մերկասառույցով։

Հորդորում ենք մեքենաները վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն»։