.jpg)
27/01/2026 16:16
Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. Բարո
Ֆրանսիան աջակցում է Հայաստանին՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ APA-ի թուրքական բյուրոյի հաղորդմամբ՝ այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Նա նշել է նաև, որ թուրք-հայաստանյան սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարգավաճման վրա։