Մեր երեխաների ուղեղը չի վաճառվում. Մակրոնն աջակցել է սոցցանցերում մինչև 15 տարեկանների համար արգելքին
27/01/2026 14:37

Մեր երեխաների ուղեղը չի վաճառվում. Մակրոնն աջակցել է սոցցանցերում մինչև 15 տարեկանների համար արգելքին

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը աջակցել է օրինագծին, որով առաջարկվում է մինչև 15 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից։ Օրինագծերի փաթեթով նախատեսվում է նաև դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելք։

Նախագիծը հաջորդ փուլում կքննարկվի Ֆրանսիայի Սենատում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է նախաձեռնությանը՝ նշելով, որ երեխաների ուղեղը և երազանքները չեն կարող թելադրվել ալգորիթմներով։ «Մեր երեխաների ուղեղը չի վաճառվում ո՛չ ամերիկյան հարթակներին, ո՛չ չինական ցանցերին։ Քանի որ նրանց երազանքները չեն կարող թելադրվել ալգորիթմներով»,-նշել է նա։ Մակրոնը հույս է հայտնել, որ մինչև սեպտեմբերի 1-ը երեխաներն ու դեռահասները պետք է պաշտպանված լինեն։

Օրենքի ընդունման դեպքում Ֆրանսիան կդառնա աշխարհում երկրորդ երկիրը, որը մինչև 15 տարեկաններին կսահմանափակի սոցիալական ցանցերի օգտագործումը։ Առաջինն Ավստրալիան է։

Մեր երեխաների ուղեղը չի վաճառվում. Մակրոնն աջակցել է սոցցանցերում մինչև 15 տարեկանների համար արգելքին