Համակարգային կոռուպցիան շատ ավելի ծանր ու վտանգավոր տեմպերով հիմա գոյություն ունի. Արսեն Բաբայան (Տեսանյութ)
28/01/2026 15:13

Համակարգային կոռուպցիան շատ ավելի ծանր ու վտանգավոր տեմպերով հիմա գոյություն ունի. Արսեն Բաբայան (Տեսանյութ)

AntiCor հակակոռուպցիոն հարթակն անցկացնում է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։

Փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե աշխատաժողովի նպատակն է, որ մեկ հարթակում կարողանան ամենատարբեր մասնագետների հետ խոսել այն խնդիրների մասին, որոնք կոռուպցիան ծնելու միջոցներն են։

«Իշխանությունն ասում է, թե համակարգային կոռուպցիա չկա, մինչդեռ,  իշխանությունը, հավանաբար, նկատի ունի, որ, ենթադրաբար, պարեկներին փող ես տալիս՝ դրանից Նիկոլ Փաշինյանը բաժին չունի, նախ՝ չգիտենք էլ՝ դա այդպես է, թե՝ ոչ, բայց համակարգային կոռուպցիան շատ ավելի ծանր ու վտանգավոր տեմպերով հիմա գոյություն ունի»,- նշեց նա։

Այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակը, որն արդեն գործում է 4 ամիս, անցկացրել է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։ Միջոցառմանը մասնակցել են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք խոսել են իրենց գործունեության ոլորտում առաջացած կոռուպցիոն ռիսկերից, դրանց նպաստող պայմաններից, դրանց հակազդման միջոցներից և ընդհանրապես կոռուպցիայի և դրա դեմ պայքարի փիլիսոփայությունից։

Համակարգային կոռուպցիան շատ ավելի ծանր ու վտանգավոր տեմպերով հիմա գոյություն ունի. Արսեն Բաբայան (Տեսանյութ)