«Հրապարակ». Իշխանությունները որոշել են հատուկ հանդիսավորությամբ պատրաստվել Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովին
28/01/2026 08:51

«Հրապարակ». Իշխանությունները որոշել են հատուկ հանդիսավորությամբ պատրաստվել Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ այս տարի Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովն անցկացվելու է մայիսին՝ Հայաստանում։ Փորձագետների գնահատմամբ, այն հերթական աջակցությունն է լինելու Փաշինյանի իշխանությանը` համապետական ընտրություններին ընդառաջ, փորձելու են բարձրացնել նրա գահավիժած վարկանիշը, սրանով փորձելու են հայ հանրության մոտ տպավորություն թողնել Եվրոպայի աջակցության և Ռուսաստանի «գաղութացումից» ազատագրվելու մասին։ 

Իշխանություններն էլ, ըստ ամենայնի, որոշել են հատուկ հանդիսավորությամբ պատրաստվել այդ միջոցառմանը, անգամ գագաթնաժողովի օրը՝ մայիսի 4-ը, որոշել են այս տարի ոչ աշխատանքային հռչակել՝ տեղափոխելով ապրիլի 18, որպեսզի քաղաքացիների ուշադրությունն էլ ավելի սևեռեն այդ «հույժ կարևոր» միջոցառման վրա։ 

Պաշտոնական հիմնավորումն այն է, որ այդ օրը նախատեսվում է 50 բարձրաստիճան պատվիրակության ընդունում, և Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»։

«Հրապարակ». Իշխանությունները որոշել են հատուկ հանդիսավորությամբ պատրաստվել Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովին