.jpg)
Հայաստանում մի իշխանություն է, որ ինչ խոստացել է ժողովրդին՝ անում է ուղիղ հակառակը. Բաբկեն Հարությունյան (տեսանյութ)
AntiCor հակակոռուպցիոն հարթակն անցկացնում է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն ասաց, որ Հայաստանում այսօր անընդհատ նկատելի են իշխանության կողմից քաղաքական ճնշումներ։
«Ընդ որում, մի իշխանության կողմից, որ իշխանության եկավ ժողովրդավարության, ազատ խոսքի, հավասարության շահերի պաշտպանության խոստումներով»,- նշեց նա։
Բաբկեն Հարությունյանն ասաց, թե Հայաստանում մի իշխանություն է, որ ինչ խոստացել է ժողովրդին՝ անում է ուղիղ հակառակը։
Այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակը, որն արդեն գործում է 4 ամիս, անցկացրել է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։ Միջոցառմանը մասնակցել են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք խոսել են իրենց գործունեության ոլորտում առաջացած կոռուպցիոն ռիսկերից, դրանց նպաստող պայմաններից, դրանց հակազդման միջոցներից և ընդհանրապես կոռուպցիայի և դրա դեմ պայքարի փիլիսոփայությունից։