.jpg)
Վերացրեք կալանքի գերակայությունը, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին. Վարդևանյան
Իրավապաշտպան Արամ Վարդևանյանն ընդգծում է՝ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, այնինչ այն ամենատարածված միջոցն է և լայնորեն կիրառվում է իշխանության ընդդիմախոսների նկատմամբ:
«Սահմանադրական դատարանի կազմի մեծամասնությունը փոխվել է 2018 թվականին հաջորդած ժամանակահատվածում: Հենց այդ փոփոխությունների պայմաններում Սահմանադրական դատարանի կազմը վերջերս ընդունված որոշմամբ նշել էր. «Քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը մարդասիրության և արդարության կարևոր երաշխիք է»: Սահմանադրական դատարանն այս դիրքորոշմամբ ընդգծում է, որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, այլ ոչ՝ ամենատարածված միջոցը:
Անկախ նշված դիրքորոշումից, հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով, իսկ լավագույն դեպքում՝ տնային կալանքներով: Սա բոլորի համար հայտնի փաստ է:
Սա մարդասիրություն չէ, սա արդարություն չէ: Կալանքը չի կարող հանդիսանալ պատիժ, իսկ դրա վերացման բոլոր հնարավորությունները ունեն դատարանները: Վերացրեք կալանքի գերակայությունը:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։