.jpg)
Դիլիջանի անտառների հրդեհի պատճառը չգիտենք, վնասի ծավալի մասին կիմանանք գարնանը. Նախարար (Տեսանյութ)
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհը ծառահատումները «կոծկելու» համար են եղել։ Նրա խոսքով՝ Դիլիջանի անտառների հրդեհի պատճառը դեռ հստակ չգիտեն, բայց վստահ է, որ դիտավորություն չկա։
«Այս պահին որքան ծանոթացել եմ՝ դիտավորության որևէ խնդիր չեմ տեսել։ Ամեն դեպքում իրավապահները զբաղվում են այդ հարցով։ Նշեմ, որ վնասի ծավալի մասին էլ գարնանը կիմանանք, երբ սկսվի վեգետացիան», - պարզաբանեց Համբարձում Մաթևոսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Տավուշի մարզի անտառներում լայնածավալ հրդեհներ էին բռնկվել։