Արցախի մասով այսօր իրատեսականը վերադարձի իրավունքն է. Քոչարյան (Տեսանյութ)
29/01/2026 11:59

Արցախի մասով այսօր իրատեսականը վերադարձի իրավունքն է. Քոչարյան (Տեսանյութ)

Արցախի մասով այսօր իրատեսականը վերադարձի իրավունքն է, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ այսօր իրական է տեսնում միայն այդ մասով. «Բայց աշխարհն այնպիսի տեմպերով է փոխվում, որ ոչ մեկս չգիտենք, թե վաղն ինչ է լինելու և ԱՄՆ էսկալացիայի պայմաններով աշխարհը գոտիների բաժանելն ուր է մեզ բերելու։ Այսօր մենք կարող ենք ինչ-որ սցենարներ մշակել, դրանց մասին մտածել։ Դրա համար այսօր միայն խոսում ենք վերադարձի իրավունքի մասին, որն իր հետևից բերելու է նաև գույքային որոշակի իրավունքներ։ Սրանից ավելի չեմ տեսնում»։