.jpg)
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտության
Հյուսիսատլանտյան դաշինքը փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտության։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Դիվանագետին հարց է ուղղվել՝ արդյո՞ք ներկայում կամ ապագայում հնարավոր է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսություն։
«Ներկայում Ռուսաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր դոկտրինալ փաստաթղթերում նշվում է որպես «անվտանգության համար առավել նշանակալի և անմիջական սպառնալիք»։ Ընդգծվում է, որ այդպիսին այն կմնա նաև երկարաժամկետ հեռանկարում՝ նույնիսկ ուկրաինական հակամարտության կարգավորման դեպքում»,– պատասխանել է նա։