.jpg)
30/01/2026 12:43
Վարդենիսում ծնվել է ընտանիքի 10-րդ երեխան
Հունվարի 29-ին ՀՀ ԱՆ Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի բնակիչներ Գայանե Հովհաննիսյանի և Ավետիս Ավետիսյանի ընտանիքի 10-րդ երեխան՝ 3530 գրամ քաշով և 51 սմ հասակով։
Նորածինն աղջիկ է, ունի 4 եղբայր և 5 քույր։