«Երբեք». Ոչ մի բռնաճնշում Տեր Մովսես քահանային չի կարող ստիպել դրժել ուխտն ու հավատարմությունը Մայր Աթոռին և Վեհափառին
31/01/2026 18:55

«Երբեք». Ոչ մի բռնաճնշում Տեր Մովսես քահանային չի կարող ստիպել դրժել ուխտն ու հավատարմությունը Մայր Աթոռին և Վեհափառին

Որպես «մեղադրյալ» այսօր ՔԿ հրավիրված Տեր Մովսես քահանա Սահակյանը, ով Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարության հարցերով է զբաղվում, ցավով անդրադարձավ Եկեղեցու դեմ ձեռնարկված քայլերին.

«Ցավով պիտի արձանագրեմ՝ վերջին շրջանում այնքան հոգևորական որ այս դուռը բացեցին, մտան ներս ու դուրս եկան, ուղղակի աբսուրդ է»,-ասաց Տեր Մովսես քահանա Սահակյանը՝ լրագրողներին։

Նա նաև ընգծեց՝ ոչ մի բռնաճնշում չի կարող իրեն ստիպել դրժել հավատարմությունը Մայր Աթոռին ու Վեհափառին. 

«Երբեք»,- ասաց Տեր Մովսեսը։

«Երբեք». Ոչ մի բռնաճնշում Տեր Մովսես քահանային չի կարող ստիպել դրժել ուխտն ու հավատարմությունը Մայր Աթոռին և Վեհափառին