«Իրական նպատակը Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը խոչընդոտելն է». Գուգարաց թեմի առաջնորդին արգելել են լքել երկիրը
31/01/2026 18:30

«Իրական նպատակը Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը խոչընդոտելն է». Գուգարաց թեմի առաջնորդին արգելել են լքել երկիրը

Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց են կիրառել բացակայելու արգելքը։ Այդ մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։

Հիշեցնենք՝ առավոտից Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին ծանուցագրեր են հանձնել, կանչել ՔԿ՝ պնդելով, թե նրանք «մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ»:

«Այս ամենի իրական նպատակը Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը խոչընդոտելն է»,- ընդգծում է փաստաբանը։