.jpg)
Գնդերեց-սարկավագներին հրավիրել են ՊՆ, Տեր Պսակը պատմում է՝ տղաները ուխտապահ եկեղեցականին վայել հակադարձել են (տեսանյութ)
Մինչ Պաշտպանության նախարարությունից հերքում են, թե փորձում են ճնշել գնդերեցներին, որ միանան եկեղեցու դեմ արշավին, Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտարարել է՝ գնդերեց-սարկավագներին հրավիրել են Պաշտպանության նախարարություն հանդիպման, որին մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը։
Քննարկել են Նիկոլ Փաշինյանի հայտարարած «բարենորոգչական ծրագրին» գնդերեցների մասնակցության հարցը։ Ավելի ուշ սարկավագների հետ առանձին հանդիպել է փոխնախարարը։
«Սարկավագներից հարցախույզի ձևով փորձել էին դիրքորոշում ունենալ, մեր տղաները ուխտապահ եկեղեցականին վայել հակադարձել են»,- պատմել է Տեր Պսակը։
Հիշեցնենք՝ այսօրվանից Սուրեն Պապիկյանի հրամանով լուծարվել է ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը։