.png)
Բուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ին
ՀՀ կրթության տեսչական մարմինը 2025 թվականին իրականացրել է 101 ստուգում նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական կրթության հաստատություններում։ Այս մասին հայտարարել է տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։
Նրա խոսքով՝ ստուգումների մեծ մասը կատարվել է դպրոցներում՝ բարձր ռիսկայնության պատճառով։ Տարվա ընթացքում մարմինը ստացել է 195 դիմում-բողոք, որոնց հիմնական մասը վերաբերում է դպրոցներին։ Արձանագրվել են բուլինգի դեպքեր, ինչպես նաև կառավարման ու կրթական միջավայրի խնդիրներ։
2025-ին իրականացված մնացորդային գիտելիքների ստուգումներին մասնակցել է 3500 սովորող․ միջին գնահատականը հայոց լեզվից 4,3 է, մաթեմատիկայից՝ 4 միավոր։