.png)
Ժողովրդի մոտ հեղինակություն վայելող հոգևորականներին կալանքի տակ են պահում, որ Եկեղեցու դեմ արշավն իրականացնեն ավելի մեծ թափով
Երևանի ընդհանուր Իրավասության Քրեական դատարանում ընթանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի երկարացման միջնորդությունը։ Դատավորն է Կարեն Ֆարխոյանը։
Արշակ Սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը դատարան մտնելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց՝ եթե իրավական պետությունում ապրեինք, համոզված կպնդեր, որ գործը դրական ելք կունենա, սակայն այս պարագայում, երբ դատաիրավական համակարգի նկատմամբ ճնշումներ են, կարող է միայն հույս հայտնել, որ դրանք գոնե այսօր դատարանի որոշման վրա չեն ազդի։
«Իսկ Արշակ Սրբազանին կալանավորելն ի սկզբանե էր անհիմն»,- ընդգծեց փաստաբանը։
Հարությունյանը հայտնեց նաև՝ Արշակ Սրբազանին վերջին անգամ տեսակցել են 2 օր առաջ. ոգին տեղն էր՝ ինչպես միշտ։
«Նա շատ լավ գիտակցում է, որ այս ամենի նպատակը ժողովրդի մոտ հեղինակություն վայելող հոգևորականներին մեկուսացնելն է, որպեսզի այն արշավը, որը տեղի է ունենում Եկեղեցու դեմ, իրականացվի ավելի մեծ թափով։ Իշխանությունները գիտեն, որ կալանավորված սրբազաններն իրենց հեղինակությամբ կկարողանային այդ արշավը կանխել, դրա համար էլ նրանք հիմա անազատության մեջ են»։