«Այս դեպքը եզակի չէ, սա պրակտիկա է». Սոս Հակոբյան
03/02/2026 20:05

«Այս դեպքը եզակի չէ, սա պրակտիկա է». Սոս Հակոբյան

Իրավապաշտպան  Սոս Հակոբյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քաղաքացուն խոշտանգելու դեպքին է անդրադարձել.

«Այս պատմության, այս խոշտանգման ամենազարհուրելի մասը այն է, որ վստահաբար այս դեպքը եզակի չէ, սա պրակտիկա է:

Բոլոր դեպքերում, երբ թեման չի արձանագրվում տեսախցիկներով, պատասխանատու մարմինները դրան վերաբերվում են որպես գոյություն չունեցող:

Սա քաղաքական իշխանության վարքագծի, մտածողության, կարևոր հարցերով չզբաղվելու, հակառակ հայացքներ ունեցողներին ապօրինի եղանակներով պատժելու ընդհանուր փազլի մի կտորն է միայն»։

«Այս դեպքը եզակի չէ, սա պրակտիկա է». Սոս Հակոբյան