Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, բանտարկված է եկեղեցուն սատարելու համար․ Ջոն Էյբներ (Տեսանյութ)
03/02/2026 18:28

Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, բանտարկված է եկեղեցուն սատարելու համար․ Ջոն Էյբներ (Տեսանյութ)

«Սամվել Կարապետյանը միանշանակ քաղբանտարկյալ է, բանտարկված է եկեղեցուն սատարելու համար»,- Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ հրավիրված ասուլիսին ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները։

«Նա բանտարկված է եկեղեցուն սատարելու համար։ Սամվել Կարապետյանը Կաթողիկոսին սատար կանգնեց, նաև ֆինսապես շատ հովանավորել է եկեղեցուն,  հենց այս տեսակ մարդկանց էր, որ բոլշևիկները  թիրախավորում էին, նրանց ունեցվածքը պետական դարձնում։ 

Այս պարագայում գործ ունենք ոչ միայն ազատազրկման հետ,  այլև մասնավոր բիզնեսի պետականացման»,-ասաց Էյբները։

Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, բանտարկված է եկեղեցուն սատարելու համար․ Ջոն Էյբներ (Տեսանյութ)