Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ է հանդիպել
03/02/2026 18:17

Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ է հանդիպել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է Անիլ Չաուհանի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև բազմադարյա պատմական ջերմ հարաբերությունների փաստը և նշել, որ այսօր էլ առկա է ակտիվ երկխոսություն տարբեր ուղղություններով։

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցության խթանման նպատակով։

Զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։

Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ է հանդիպել