Մի բան կարող եմ հաստատ ասել՝ ուրիշ մոտիվացիա, ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելը, մենք չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
03/02/2026 16:29

Մի բան կարող եմ հաստատ ասել՝ ուրիշ մոտիվացիա, ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելը, մենք չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Տաշիր Արենայում կայացել է Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի հանդիպումը համակիրների հետ։ Երևանցիները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Սամվել Կարապետյանի ծրագրերին ու առաջիկա անելիքներին։

Ներկայացվել է «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրը։

Քաղաքացիներից մեկը հետաքրքրվել է՝ եթե «Մեր ձևով»-ը գա իշխանության՝ Հայաստանում, ի վերջո, գործելո՞ւ է օրենքը։

Նարեկ Կարապետյանն էլ արձագանքել է՝ ընդդիմությունը, մինչ իշխանություն դառնալը, մի հատկություն ունի՝ միշտ ասում է հա, միշտ հասնում է իշխանության, երկու տարի դիմանում, հետո ամբողջ օրը դատավորներին հրահանգներ տալիս։

«Ես չէի ցանական որևէ կասկած առաջացներ իմ խոսքը, բայց մի բան կարող եմ հաստատ ասել՝ ուրիշ մոտիվացիա, ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելը, մենք չունենք, այդ ճանապարհին անելու ենք ամեն ինչ, որ երբ մենք չլինենք, ուրիշ իշխանություն լինի, չկարողանան անել այն, ինչ անում են հիմա»,- նշել է Կարապետյանը։

Մի բան կարող եմ հաստատ ասել՝ ուրիշ մոտիվացիա, ուրիշ նպատակ, քան մեր երկիրը փոխելը, մենք չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)