.jpg)
Ինչպես է ավարտվել «Փյունիկ» - «Սպարտակ» հանդիպումը Դուբայում
Երևանի «Փյունիկը» Դուբայում ընթացող ձմեռային ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպում է անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» հետ, հայտնում է armsport.am-ը։
Թիմերի միջև կայացած խաղն ավարտվել է երևանյան թիմի պարտությամբ՝ 0:2 հաշվով։
Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվել են երկրորդ խաղակեսում։ 59-րդ րոպեին մրցակցի կազմում հաշիվը բացել է Լիվայ Գարսիան։ Խաղավարտին մոտ՝ 84-րդ րոպեին, Թեո Բոնգոնդան կրկնապատկել է ռուսական թիմի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։