.jpg)
Մոտ ապագայում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն են ունենալու իրենց վաստակած գումարը թողնելու շրջանառության մեջ. Հայկ Ֆարմանյան (Տեսանյութ)
Շատ մոտ ապագայում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն են ունենալու իրենց վաստակած գումարը թողնելու շրջանառության մեջ և ավելի լայն հնարավորություններ ունենալու, այս մասին հայտնել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Հայկ Ֆարմանյանը։
«Ինչպես տեղյակ եք, 2025 թվականի հունվարի 1-ից գործող իշխանությունները կրկնապատկել են շրջանառության հարկը, ինչն առաջացրել է լուրջ սոցիալական խնդիրներ։ Դրա պատճառով բազմաթիվ ընկերություններ՝ մինչև 3600 տնտեսվարող սուբյեկտներ, փակվել են։ Մենք առաջարկում ենք սոցիալական խնդիր լուծել այս ծրագրի շրջանակներում, ինչը հնարավորություն կտա ստվերից դուրս գալ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների։ Այս ծրագրի շրջանակներում ունենքալու ենք շատ ուժեղ Հայաստան»,-ասել է Հայկ Ֆարմանյանը։