.jpg)
Հայկ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, մինչդեռ Փաշինյանը հայտարարել էր՝ կան իրավական գործընթացներ
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, այս մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը քրեական վարույթով, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի»,- մեր հարցմանն ի պատասխան՝ նշել են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ՔՊ-ն ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողություները չի հանդուրժելու։
Նա այս հայտարարությունն արել էր, երբ խոսել էր Հայկ Սարգսյանի մասին՝ ասելով, որ նրան ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր։