Փոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը․ Գոհար Մելոյան (Տեսանյութ)
04/02/2026 08:52

Փոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը․ Գոհար Մելոյան (Տեսանյութ)

2025 թվականին կառավարությունը կրկնապատկեց շրջանառության հարկը։ Շրջանառության հարկը՝ 5%-ից աճեց 10 %-ի։ Մենք առաջարկում ենք՝ 10%-ից իջեցնել 0%, ֆեյսբուքյան էջում ասում է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։

«Արդյունքում՝ փոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը։

ՀՀ-ում կա 117000 տնտեսվարող, որոնցից մոտ 60000-ը շրջանառության հարկ վճարող է, ինչը կազմում է պետական բյուջեի մուտքերի 2.5%-ը», - գրել է։

Մելոյանը նաև տեսանյութ է հրապարակել՝ դիմելով բլոգերներին։

Փոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը․ Գոհար Մելոյան (Տեսանյութ)