.jpg)
«Ո՞վ պետքա քեզ ուզի, դու ո՞նց պետքա երեխա բերես»․ բլոգերի հաջողության ճանապարհը՝ կարծրատիպերից այն կողմ (Տեսանյութ)
«Ամեն ինչ սկսվում է փոխվել այն պահից, երբ դուրս ես գալիս զոհի կարգավիճակից և պատասխանատվությունը վերցնում ես քո ձեռքը, երբ դադարում ես լաց լինել», - 1-ը 1000-ից հաղորդաշարի տաղավարում, խոսելով իր անցած բարդ ճանապարհի ու դժվարությունների մասին, ասաց երիտասարդ բլոգեր Անժելա Փարսադանյանը։
Անժելան վիրահատվում է 6 տարեկանից, բազմաթիվ վիրահատություններ է տարել, քանի որ ունի քայլվածքի խնդիրներ, որը կյանքի տարբեր փուլերում իրեն անհարմարություններ է պատճառել։ Իլիզարովի ապարատների միջոցով ոտքի երկարացում է կատարվել, առաջիկայում ևս մեկ ռիսկային վիրահատություն է սպասվում, բայց քայլվածքն ուղղելը նրա մեծագույն երազանքն է եղել, քանի որ մարդկանց կարծրատիպերը հաճախ են ցավեցնում։
«Անձնական կյանքի հետ կապված են եղել կարծրատիպեր, ասում են՝ ո՞վ քեզ պետքա ուզի, դու ո՞նց պետքա երեխա բերես, քո բերած երեխան ի՞նչ պետք լինի», - պատմում է Անժելան։
Մանրամասները՝ տեսանյութում