Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է
05/02/2026 15:56

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն։

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից մոմակալ գողանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Կենտրոնականի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը։

Նա փետրվարի 5-ի առավոտյան հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է