.jpg)
2026-ին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնել
Վաղվանից մինչև նոյեմբերի 20-ը Սևանա լճում թույլատրվում է սիգի արդյունագործական որս իրականացնել 550 տոննա չափաքանակով` արդյունագործական պաշարի 40%-ը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
«Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
Սիգի նախաձվադրման-ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թ. նոյեմբերի 20-ից 2027 թ. փետրվարի 1-ը։