Քաղաքացուն խոշտանգած օպերլիազորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05/02/2026 16:22

Քաղաքացուն խոշտանգած օպերլիազորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Լրագրող Սյուզի Բադոյանն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քաղաքացուն ծեծով, հայհոյանքներով խոշտանգում՝ ցուցմունք կորզելու համար։

ՆԳՆ-ից արձագանքել էին՝ նշելով, թե տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։

«Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,- նշել էր ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Պարզվեց՝ քաղաքացուն խոշտանգողը օպերլիազոր Հայկ Հակոբյանն է։

ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնեցին, որ երեկ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Փետրվարի 5-ին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով»,- նշեցին դատախազությունից։

Հեղինակ`Անի Վարդանյան
Քաղաքացուն խոշտանգած օպերլիազորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել