.jpg)
05/02/2026 12:46
Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավճիռը
Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավճիռը։
Դատական նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Այս շինծու գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի։