.png)
05/02/2026 18:30
Նարեկ Կարապետյանը հանդիպել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ (Տեսանյութ)
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդիպել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նա տեսանյութ է հրապարակել հանդիպումից, որին կից գրել է․
«Միայն մեկ տարվա ընթացքում փակվել է շուրջ 3,000 բիզնես։ Սա հստակ ազդանշան է, որ փոքր բիզնեսը աջակցության կարիք ունի։
Այդ պատճառով ենք ներկայացրել մեր առաջարկը՝ 0% հարկ փոքր բիզնեսի համար»։