«Հրապարակ». Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ. սիրաշահում է Հակոբ Արշակյանին
05/02/2026 08:46

«Հրապարակ». Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ. սիրաշահում է Հակոբ Արշակյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին, որը չի առաջադրվել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, ՔՊ վարչությունն ընտրել է ներկուսակցական ընտրությունների հաշվիչ հանձնաժողովի նախագահ։ Խոսքը փետրվարի 12-15-ը նշանակված պատգամավորության թեկնածուների ընտրությունների մասին է։ 

Թե ինչու Արշակյանը, որին թույլ չէին տվել մասնակցել ՔՊ համագումարին, քանի որ անդամավճար չէր մուծել, և նա վիրավորված որոշել էր չառաջադրվել, պետք է հաշվի ՔՊ ընտրությունների արդյունքները և մասնակցի նախընտրական ցուցակի կազմմանը, մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ և չանցնի հակառակորդի ճամբարը: 

Փորձում է բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և պաշտոնի խոստումներով պահել իր մոտ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը մեծ բան չէ, բայց Արշակյանին տեսադաշտում պահելու համար բավարար է: Նա հետևելու է ՔՊ քվեարկության ընթացքին, հաշվելու է ամեն մեկի ձայնը և հրապարակելու է արդյունքները»։

«Հրապարակ». Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ. սիրաշահում է Հակոբ Արշակյանին