.jpg)
Վեհափառ Հայրապետը միշտ էլ հայրաբար է վերաբերվում ապստամբ եպիսկոպոսներին, չափից դուրս հանդուրժողականություն է ցուցաբերում (Տեսանյութ)
Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Վեհափառ Հայրապետի մասին։
Aysor.am-ը փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, Մայր Աթոռը ինչո՞ւ նրան զրպարտությունների համար պատասխանատվության չի կանչում։
Զոհրաբյանն ընդգծեց՝ այն, ինչ ասում է Արման Սարոյանը, հետո ինքն է հերքում։
«Մինչև այս ապստամբներին միանալը՝ ինքն իր խոսքերով հերքել է իր ասածը, ասել է, որ պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, բայց ինքն այսօր, որպես գործիք ծառայելով պետությանը, պետությանը միջամտել է տալիս եկեղեցու ներքին գործերին»,- նշեց Զոհրաբյանը։
Նա ընդգծեց՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը միշտ էլ հայրաբար է վերաբերվում ապստամբ եպիսկոպոսներին։
«Նա չափից դուրս հանդուրժողականություն է ցուցաբերում, դա, հավանաբար, հայրական մոտեցում է ու այդ վեհ մոտեցման հետ պետք է հաշվի նստենք»,- ընդգծեց փաստաբանը։