Այս իշխանությանը պետք է ենթարկվող եկեղեցի, իսկ այսօրվա եկեղեցին այն արժեքներն է պահում ու փայփայում, որոնք հակադրվում են թուրք-հայկական կեղծ բարեկամության թեզերին. փաստաբան (Տեսանյութ)
06/02/2026 13:08

Այս իշխանությանը պետք է ենթարկվող եկեղեցի, իսկ այսօրվա եկեղեցին այն արժեքներն է պահում ու փայփայում, որոնք հակադրվում են թուրք-հայկական կեղծ բարեկամության թեզերին. փաստաբան (Տեսանյութ)

Հայ առաքելական սուրբ եկեղեցուն միշտ են ճնշել, բայց որ հայրենի իշխանություններն այս աստիճանի կճնշեին, աննախադեպ երևույթներց է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը։

«Պապ թագավորի ժամանակ էլ նման մոտեցումներ կային, ի վերջո, պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատում էր Պապ թագավորի հետ»,- նշեց նա։

Փաստաբանն ընդծեց՝ այս ամենն ուղղված չէ անձի դեմ, սա Կաթողիկոսի անձի դեմ չէ, հակառակ դեպքում՝ մյուս ինստիտուտները չէին թիրախավորվի։

«Սա ուղղված է եկեղեցու ինքնակառավարման համակարգի դեմ, իրենց պետք է եկեղեցի, որը լինի ենթարկվող, որովհետև այսօրվա եկեղեցին այն արժեքներն է պահում ու փայփայում, որոնք հակադարվում են թուրք-հայկական կեղծ բարեկամության թեզերին, ու պատահական չէ, որ դեռևս 2018 թվականին այս իշխանությունը թիրախավորել է եկեղեցին»,-  ընդգծեց Զոհրաբյանը։

Մայր Աթոռի ներկայացուցչի խոսքով՝ Վեհափառ Հայրապետն ամուր է, սրանից ավելի վատ բաներ, որ սպասվում են, չեն կոտրելու նրա կամքը։

Հեղինակ`Անի Վարդանյան
Այս իշխանությանը պետք է ենթարկվող եկեղեցի, իսկ այսօրվա եկեղեցին այն արժեքներն է պահում ու փայփայում, որոնք հակադրվում են թուրք-հայկական կեղծ բարեկամության թեզերին. փաստաբան (Տեսանյութ)