Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ
06/02/2026 11:24

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Այս պահին  Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր  Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ ընթանում  է Արման Սարոյանը՝ (Մասյացոտնի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) ընդդեմ Մայր Աթոռի դատական նիստը։

 Նշենք, որ նախկին հոգևորականը պահանջում է իրեն վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

 Արման Սարոյանը, սակայն, այսօր չի ներկայացել դատական նիստին, նա միջնորդել է հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, թե ծանուցում չի ստացել։

Սակայն Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը պնդում ՝, որ պատշաճ ծանուցում է կատարվել։ Զոհրաբյանը կես ժամ ընդմիջում խնդրեց, որպեսզի ապացուցի, որ ծանուցումը կատարվել է։