.jpg)
Սպորտի զարգացման ռազմավարությունը պետք է փոխվի. Գևորգ Կարամանուկյան (Տեսանյութ)
ՀՀ-ում սպորտի զարգացման վերաբերյալ պետք է ավելի լուրջ ռազմավարություն մշակվի, որը չսահմանափավի, օրինակ, «Վարչապետի գավաթ», կամ «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերով, այլ՝ պրոֆեսիոնալ սպորտը զարգանա, այս մասին «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնահարցերի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցության հրավիրած քննարկմանը լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը:
Նա շեշտեց, որ սպորտի զարգացման ռազմավարությունը պետք է փոխվի:
«Սպորտի վերաբերյալ միջացառումները պետք է շատ լինեն, դրանք դրական ազդեցություն ունեն, բայց պետք է սպորտի զարգացման վերաբերյալ ուշադրությունը փոխվի, նախակրթարաններում, բուհերում պետք է սպորտին մեծ ուշադրություն դարձվի, որը կարող է դրական ազդեցություն ունենալ սպորտի բնագավառի վրա»,- ասաց Գևորգ Կարամանուկյանը: