Երբ մեր դրոշը բարձրանում է, միայն այդպես ենք ստիպում հակառակորդին ոտքի կանգնել. Գաբիելյան (Տեսանյութ)
06/02/2026 16:32

Երբ մեր դրոշը բարձրանում է, միայն այդպես ենք ստիպում հակառակորդին ոտքի կանգնել. Գաբիելյան (Տեսանյութ)

Երբ մեր դրոշը բարձրանում է, միայն այդպես ենք ստիպում հակառակորդին ոտքի կանգնել ու հարգել մեզ, այս մասին «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնահարցերի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցության հրավիրած քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Ըստ նրա՝ դրա համար պետք է ունենալ ուժեղ երիտասարդ սերունդ, որպեսզի կարողանան մեր հանրապետությանը բերել այդպիսի հաղթանակներ:

«Ես ուզում եմ, որ մարդիկ, որոնք զբաղվում են սպորտով, նկատի ունեմ ղեկավարներին, շահագրգռված լինեն տեսնել առողջ և ուժեղ երիտասարդ սերունդ:

Եվ, ամենակարևորը, ուսումնասիրելով մյուս երկրների փորձերը, զգացել եմ, որ մեր սպորտն ու ֆիզկուլտուրան առաջնահերթ են ամեն տեղ»,- նշեց նա:

Դերենիկ Գաբրիելյանի կարծիքով՝  սպորտի բաժինը պետք է առանձնացնել ԿԳՄՍ նախարարության կազմից՝ թեկուզ կոմիտեի ստատուսով:

Երբ մեր դրոշը բարձրանում է, միայն այդպես ենք ստիպում հակառակորդին ոտքի կանգնել. Գաբիելյան (Տեսանյութ)