.jpg)
Ակումբներն են ֆեդերացիաների հիմնական բջիջները. Հովհաննես Գաբրիելյան (Տեսանյութ)
Շատ կարևոր է մարզական ակումբների ինստիտուտների կայացումը, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնահարցերի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցության հրավիրած քննարկմանն ասաց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը
«Կոմերցիան սպորտում կարևոր է, իսկ կոմերցիոն գործունեությամբ զբաղվելու համար ֆեդերացիաները պետք է ունենան բջիջներ, իսկ այդ բջիջներն ակումբներն են»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը։
Նա նշեց, թե ուսանողական սպորտը փոքր, բայց հաստատուն քայլերով առաջ է ընթանում։