Եթե մանկուց երեխայի մեջ ֆիզիկական կուլտուրայի հանդեպ սեր չսերմանենք, սպորտ չենք ունենա. Գաբրիել Ղազարյան (Տեսանյութ)
06/02/2026 12:29

Եթե մանկուց երեխայի մեջ ֆիզիկական կուլտուրայի հանդեպ սեր չսերմանենք, սպորտ չենք ունենա. Գաբրիել Ղազարյան (Տեսանյութ)

«Հայրենիք» կուսակցությունը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնահարցերի վերաբերյալ քննարկում է կազմակերպել։

«Մարզաշխարհում մի շարք հարցեր են առաջանում՝ նախադպրոցական կրթությունից մինչև օրենքի փոփոխություն։ Մենք բոլոր ֆեդերացիաներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին առաջարկեցինք հավաքվել և քննարկել այդ բոլոր հարցերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ջրացատկի ֆեդերացիայի նախագահ, Սպորտի զարգացման հիմնադրամի նախագահ Գաբրիել Ղազարյանը։

Ղազարյանը չցանկացավ անդրադառնալ ֆինանսական խնդիրներին՝ նշելով, որ, բացի դրանից, այլ կարևոր խնդիրներ ևս կան։

«Եթե մանկուց երեխայի մեջ ֆիզիկական կուլտուրայի հանդեպ սեր չսերմանենք, մենք սպորտ չենք ունենա։ Դրա համար ամենասկզբից պետք է սկսենք, որ սպորտ ունենանք»,-հավելեց նա։