«Հրապարակ». Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին չի հետաքրքրո՞ւմ Հայաստանում քաղբանտարկյալների վիճակը
06/02/2026 08:30

«Հրապարակ». Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին չի հետաքրքրո՞ւմ Հայաստանում քաղբանտարկյալների վիճակը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը երեկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերթիի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ նամակը, առաջարկելով նաև, որ ճիշտ կլինի՝ անձամբ հանդիպի բժիշկների հորդորով օրերս հացադուլը դադարեցրած Սամսոնյանի և մյուս քաղբանտարկյալների հետ՝ լսելու նրանց դիրքորոշումները։ 

Սակայն հանձնակատարը ոչ միայն չի ընդունել առաջարկը, այլև չի շարունակել խոսակցությունը՝ ցուցաբերելով զրո հետաքրքրություն»։

«Հրապարակ». Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին չի հետաքրքրո՞ւմ Հայաստանում քաղբանտարկյալների վիճակը