Մարզիկների համար շատ կարևոր է հոգեբանական պատրաստվածությունը, մեզ մոտ դեռ այդ բացը կա. Սպորտային հոգեբան (Տեսանյութ)
06/02/2026 12:41

Մարզիկների համար շատ կարևոր է հոգեբանական պատրաստվածությունը, մեզ մոտ դեռ այդ բացը կա. Սպորտային հոգեբան (Տեսանյութ)

«Հայրենիք» կուսակցությունը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնահարցերի վերաբերյալ քննարկում է կազմակերպել։

 «Երբ խոսում ենք սպորտի զարգացման մասին, պետք է հասկանանք, որ մարզիկների համար շատ կարևոր է հոգեբանական պատրաստվածությունը։ Ցավոք, հայ իրականության մեջ մենք այդ առումով դեռ բաց ունենք։

Այսօրվա համաժողովի արդյունքները տեսանելի կլինեն այն իմաստով, որ նախատեսվում է մեր թիմով և միջազգային մասնագետների ներգրավվածությամբ վերապատրաստել տեղի սպորտային հոգեբաններին», - լրագրողների հետ զրույցում ասաց Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայ-ռուսական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի դոցենտ Բարեղամ Մնացականյանը։

  

Մարզիկների համար շատ կարևոր է հոգեբանական պատրաստվածությունը, մեզ մոտ դեռ այդ բացը կա. Սպորտային հոգեբան (Տեսանյութ)