Սպորտային հոգեբանն առաջարկում է մարզադպրոցներում ներդնել հոգեբանի հաստիք
06/02/2026 13:23

Սպորտային հոգեբանն առաջարկում է մարզադպրոցներում ներդնել հոգեբանի հաստիք

Բարձրակարգ սպորտում առանց հոգեբանական պատրաստվածության հնարավոր չէ տիտղոս նվաճել, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնահարցերի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցության հրավիրած քննարկմանն ասաց սպորտային հոգեբան Բարեղամ Մնացականյանը։

«Ցավոք, Հայաստանում մասնագետների պակաս ունենք։ Հոգեբաններ շատ կան, բայց սպորտային հոգեբաններ, կարելի է համարել, որ չկան։ Առաջարկում եմ, որ բոլոր մարզադպրոցներում լինի սպորտային հոգեբանի հաստիք, գիտեմ, որ այս պահին Աբովյանի մարզադպրոցում գործում է սպորտային հոգեբանի հաստիքը։ Առաջարկում եմ, որ պիլոտային ծրագրով ընտրենք մի քանի ֆեդերացիաների մարզիկներ, որոնք կաշխատեն փորձառու հոգեբանների հետ։ Դրանից հետո մարդիկ կզգան, թե հոգեբանի հետ աշխատած սպորտսմենն ինչպիսի արդյունքներ է ունենում մրցումների ժամանակ»,-ասաց Բարեղամ Մնացականյանը։